ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Ախպե´ր տղերք, միացրեք ձեր «շուստրիության կատապուլտը»

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Ախպե´ր տղերք, միացրեք ձեր «շուստրիության կատապուլտը»
13.02.2015 | 16:05

Ծառուկյանի այս ելույթից հետո հասկացա` ինչու են նրան Դոդի Գագո ասում, ու դա ամենևին կապ չունի Մեծ Պղնձե Ափսեի հետ: Նա էլի նման էր դասը վատ սովորած աշակերտի, որին հուշում էր Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆին գլխով էր անում, իսկ Գառնիկ Իսագուլյանը` բութ մատը տնկում: Իսկ ինքը ոգևորված իրեն գցում էր «համապատասխան այգիները»` բախչեքը, կրկնում ու անընդհատ նայում հուշարարներին, որպեսզի չսխալվի: Ինձ թվում է` հետո կհասկանա, երբ մի քիչ սառի, ու բութ մատի փոխարեն այդ նույն մարդիկ միջնամատ ցույց տան իրեն:
Ես չեմ հավատում նրան, անկեղծորեն…Չեմ հավատում, հատկապես այն խոսքերին, որ ինքը կորցնելու ոչինչ չունի: Այդ մե´նք չունենք, իսկ դու հսկայական, անսահման, շատ-շատ բան ունես կորցնելու:
Ուղղակի շուտ պետք է արվեր այս ամենը, շատ շուտ: Բայց ցավն այն է, որ նմանները դեռևս շատ են` հայտնի ու թաքնված: Աստիճանաբար շարունակել է պետք..:
Հիմա հերթը նաև ԲՀԿ-ի «իսկական հայի» տեսակինն է, որ կազմակերպված փախնեն հաջորդ դասից, որպեսզի ախպեր տղերքը արագ կողմնորոշվեն, միացնեն իրենց «շուստրիության կատապուլտը»: Ա´յ, իրենք հաստատ կորցնելու շատ բան ունեն:
Տղե´րք, արագ կողմնորոշվեք, հետո ուշ կլինի, հերթական անգամ կՀԱԿազդվեք, կօգտագործվեք: Թե չէ հիմա «քյառթու» ՀՀՇ-ականները գործի կանցնեն, կփորձեն ՀԱԿազդել, պղտոր ջրում ձուկ որսալ: Կողմնորոշվեք, բայց արագ:

Դիտվել է՝ 3281

Մեկնաբանություններ